Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ

Գիտնականները հայտնաբերել են ծխելու դեմ պատվաստանյութ

Գիտնականները հայտնաբերել են ծխելու դեմ պատվաստանյութ

Գիտնականները հայտնաբերել են ծխելու դեմ պատվաստանյութՄի գեղեցիկ օր, պատվաստվելով նիկոտինի կախվածության դեմ պատվաստանյութով, ծխողները այլևս էլ չեն կարող հաճույք ստանալ իրենց խորտակիչ սովորույթից, այդ մասին հայտնել են Վեյլայի բժշկական քոլեջի գիտնականները,–հայտնում է BBC-ին:


Մասնագետները մշակել են պատվաստանյութ, որի օգնությամբ մարդու օրգանիզմում արտադրվում են հակամարմիններ, որոնք թույլ չեն տալիս նիկոտինին թափանցել դեպի ուղեղը:


Մկների վրա կատարված փորձարկումները ցույց տվեցին, որ պատվաստանյութից հետո, նիկոտինի մակարդակը ուղեղում 85%-ով պակասում է: Սակայն, պատվաստանյութը մինչ մարդկանց ներարկելը, գիտնականները պլանավորում են լրացուցիչ հետազոտություններ կատարել, որն ամենայն հավանականությամբ կտևի մեկ և ավելի տարիներ:


«Մենք հուսով ենք, որ նման պատվաստանյութը կօգնի միլլիոնավոր ծխողներին, ովքեր տարբեր մեթոդներով փորձել են թողնել ծխելը, սակայն չեն կարողացել, քանի որ կախվածությունը չափազանց մեծ­ է եղել»,- մեկնաբանում է Ռ. Կրիստալլը: Նրա խոսքերով, դեռ իր թիմը պետք է պարզի, թե որքանով է այս մեթոդը անվտանգ մարդկանց համար:

Սկզբնաղբյուր. news.qip.ru
Թարգմանությունը. mediainform.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ